«Հրապարակ»-ը գրում է․ «Հինգշաբթի օրը ՔՊ Նախաձեռնող խմբի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ավելի քան մեկ ժամ ուշացումով: Ասել է, թե ինչ-որ հանդիպման էր, սակայն ՔՊ-ականները կարծում են, որ պատճառն այլ է` նա մտավախություն է ունեցել, որ «սրբազան շարժման» առաջնորդները մարդկանց կհորդորեն պաշարել ՔՊ գրասենյակի շենքը, քանի որ շատերին է հայտնի, որ ամեն հինգշաբթի նիստ են անում: Ապա նա միայն ֆիզիկական ներկայություն է ապահովել` անհաղորդ քննարկվող թեմաներին, որոնք վերաբերել են Երևանի խնդիրներին։ ՔՊ-ականները նկատել են նաև, որ Փաշինյանը վերջին շաբաթներին փորձում է պահել թիմի միասնականությունը` կոնֆլիկտներ չի հրահրում, նկատողություններ չի անում, հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի: Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն հայտնել կարմիր գծերի վարձավճարների շեշտակի թանկացումից՝ ասելով, որ իրենց նպատակին հասել են․ քաղաքի կենտրոնը 10 տոկոսով բեռնաթափվել է, գանձվող հասույթը՝ 3 անգամ մեծացել: Բեռնաթափման հետ շատերը չեն համաձայնել։ |