ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«ՔԿ-ն որոշեց, որ Միշա Գյուրջյանին կալանավորելու միջնորդություն պիտի ներկայացնի դատարան»․ Արսեն Բաբայան
13:00, 25.05.2024 | mamul.am
1572 | 0

Փաստաբան Արսեն Բաբայանի գրառումը․ «Քննչական կոմիտեն որոշեց, որ Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանին կալանավորելու միջնորդություն պիտի ներկայացնի դատարան:
Սպասում եմ դատարանից ծանուցման: Նիստը տեղի կունենա Աջափնյակ-1 նստավայրում»։

Ավելի ուշ, մեկ այլ գրառմամբ, Բաբայանը հայտնել է․ «Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի կալանքի դատական նիստը նշանակվել է ժամը 14:00-ին՝ Աջափնյակ 1 նստավայրում դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ»։

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր