ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Վաղը բոլորիս հնարավորություն է ընձեռված ընտրություն կատարելու»․ Էլինար Վարդանյան
14:00, 25.05.2024 | mamul.am
1288 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը բոլորիս հնարավորություն է ընձեռված ընտրություն կատարելու մի կողմից՝ ստի և կեղծիքի, խաղաղության անվան տակ պատերազմների և զիջումների, մյուս կողմից՝ ճշմարտության, պատվի, արժանապատիվ խաղաղության և հայրենիքի միջև:
Վաղը բոլորիս՝ հասարակ, սովորական մարդկանց, հնարավորություն է տրվելու գնալ սովորական և նվիրական երազանքների հետևից: Գնալ ինքնության, ազգայինի, հավատի, ազնվության, պատվի, արժանապատվության, համերաշխության, արդարության հետևից:
Դրա համար պետք է գնալ խաղաղ հանրահավաքին: Մի թաքնվեք ձեր կոմֆորտի հետևում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր