ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Ինչո՞ւ «ժողովրդավարության բաստիոնի» պահապանները հանկարծ հենց հիմա հիշեցին այս դեպքերի մասին». Արտակ Բեգլարյան
17:36, 25.05.2024 | mamul.am
2192 | 0

Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասկերանի ու Մարտակերտի քաղաքապետների դեմ սկսած քրեական գործերը մի շարք հիմնավոր հարցեր են առաջացնում, մասնավորապես՝
1. Ի՞նչ իրավական հիմքով են ՀՀ իրավապահ մարմինները վարույթ սկսում ՀՀ իրավազորության շրջանակից դուրս գտնվող համայնքների որոշումների իրավաչափության հետ կապված: Ովքե՞ր են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:
2. Ինչո՞ւ են ՀՀ ոստիկանությունում համայնքների ղեկավարներին խորհուրդ տվել և ընդունել, որ այդ մեխանիզմը կիրառեն՝ համայնքապատկան մեքենաների հաշվառման խնդիրը լուծելու համար, իսկ հիմա դա մեկնաբանում են` որպես հանցագործություն:
3. Կարո՞ղ է հանկարծ ՀՀ ոստիկանությունը պատրաստ էր մեքենաները հաշվառել արցախյան համայնքների անունով. արդյո՞ք իրենք չեն ստիպել, որ մասնավոր անձանց անունով գրանցվեն մեքենաները:
4. Ի՞նչ այլ ընթացակարգ ու հիմք պետք է կիրառեին համայնքները՝ մեքենաների կարգավիճակի հստակեցման համար, եթե ոչ ավագանու որոշման հիման վրա դիմել լիազոր մարմին:
5. Եվ ամենակարևորը, ինչո՞ւ «ժողովրդավարության բաստիոնի» պահապանները հանկարծ հենց հիմա հիշեցին այս դեպքերի մասին, երբ նշված քաղաքապետներն ու իրենց շրջանակները ներգրավված են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկած քաղաքական գործընթացներում:
Փաստորեն, ՀՀ իշխանությունները շուտով քրեական գործերը կկարճեն, մեքենաները կհաշվառեն արցախյան համայնքների անունով, կկառուցեն Ասկերանի ու Մարտակերտի բնակչության համար նոր համայնքներ և կճանաչեն Արցախի Հանրապետության օկուպացիան ու անկախությունը...
Հ.Գ. նոր տեղեկացա, որ Ստեփանակերտի քաղաքապետի տանն էլ են խուզարկություն իրականացնում՝ հավանաբար` նույն պատճառաբանությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր