ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի գլխավոր մրցանակին
22:24, 25.05.2024 | mamul.am
4658 | 0

Այս տարի Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին է արժանացել ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի նկարահանած «Անորա» ֆիլմը:
Հիշեցնենք, որ այս ֆիլմում նկարահանվել են նաև հայազգի երկու դերասաններ` Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը:
Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում Բրուքլինում: Գլխավոր հերոսուհին երիտասարդ մարմնավաճառուհի է, որը ամուսնանում է ռուս օլիգարխի որդու հետ:
Փեսացուի ծնողները, իմանալով այդ մասին, ժամանում են Նյու-Յորք, որպեսզի լուծարեն ամուսնությունը:

Կաննի կինոփառատոնը անցկացվում է ամեն տարվա մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Համարվում է ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը:
Կինոփառատոնի գլխավոր մրցանակն է «Ոսկե արմավենու ճյուղը» (Palme d’Or ), որը շնորհվում է ժյուրիի կողմից ընտրված տարվա լավագույն ֆիլմին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր