ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ցանկալի կլիներ, որ ոստիկանական ուժերը մեկնեին այսօր աղետի գոտի». Բագրատ Սրբազան
16:36, 26.05.2024 | mamul.am
1543 | 0

Մենք էլ հույս ունենք, որ հակաօրինական քայլերից և հատկապես սադրանքներից զերծ կմնան, ի պատասխան Ոստիկանության նմանատիպ հորդորին, հայտարարեց Բագրատ Սրբազանը: «Երեկ ամբողջ օրը տեղեկություններ ենք ստացել հատուկ պատրաստված խմբերի մասին: Զգուշացրել ենք իրավապահներին, որ ուշի ուշով հետևեն և կանխեն այդ բոլորը: Զարմանք է ինձ համար ոստիկանական այսքան մեծ խմբերի տեսնելը: Այդուհանդերձ, եթե իրենք պաշտպանելու են քաղաքացիների շահերը և անվտանգությունը, շատ բարի: Ավելի ցանկալի կլիներ, որ ոստիկանական ուժերը մեկնեին այսօր աղետի գոտի և իրենց օգտակարությունն այնտեղ դրսևորեին»,- ասաց Սրբազանը հանրահավաքից առաջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր