ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Մեկնարկում է շարժման 3-րդ` վճռական փուլը». Բագրատ Սրբազան
17:36, 26.05.2024 | mamul.am
1845 | 0

«Այս հանրահավաքը ազդարարում է մեր սրբազան պայքարի երրորդ և վճռական փուլի մասին, որի հանգուցալուծումը ճշմարտության հաղթանակն է: Դուք անընդհատ որոշակիություն եք պահանջել: Դուք անընդհատ պահանջել եք` կապված նոր կառավարության վարչապետի թեկնածուի և օրակարգի մասին: Ինչպես նշել եմ նախորդ անգամ` այդ թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբակի անդամ: Պետք է ձևավորի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության կառավարություն: Ձևավորելով բոլոր ունակների կառավարությունը` իրենց հմտություններով, գիտելիքներով, արհեստավարժությամբ, հայրենատեր և աստվածավախ լինելով` հստակ ունենալով օրակարգային 3 ուղղություններ:

1. Ներքին հաշտություն` հիմնված արդարադատության և արդարության վրա:

2. Արտաքին հարաբերություններում առանց հակա-ների քաղաքականության` իրավիճակի ներկայիս վիճակով սառեցման, որը չափազանց դժվար է, որովհետև անսահմանափակ տեղեկատվական պակաս կա այս պահին: Ամեն գնով պետք է սառեցվի այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք: Պետք է վերադարձվեն մեր գերիները, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները: Պետք է արցախցիներն անվտանգ վերադարձի հնարավորություն ունենան: Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքներից: Սահամնազատումն ու սահմանագծումը պետք է մեկնարկի խաղաղության պայմանագրի կնքումից անմիջապես հետո` հստակ քարտեզներով, ոչ թե ներկայիս նման:

3. Պատրաստել արտահերթ կամ հերթական ընտրությունները` ազատ և թափանցիկ ընտրությունները` ազատ և թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինելով»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր