Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել Ալավերդու ԲԿ բուժկենտրոն։ Ըստ տեղեկությունների` կնոջն Ախթալայից Մադան բնակավայր են տեղափոխել գյուղացիները՝ անցնելով սարերով, որտեղից էլ շտապօգնության բրիգադը տեղափոխել է ԲԿ։ Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ախթալայի կամուրջը ամբողջությամբ քանդված է, Դեբեդի ձախ ափի բոլոր բնակավայրերը մնացել են մեկուսացման մեջ»: |