ՔՊ-ն այսօր չի մասնակցելու ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստին։ Հիշեցնենք՝ այն հրավիրվել է՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով ուղերձը։
«Չեմ մասնակցելու, դրա կարիքը չեմ զգում»,- ասել է Գագիկ Մելքոնյանը։ «Մենք ունենք լեգիտիմ ընտրված վարչապետ: Թող գնան պարապեն, տնային աշխատանք կատարեն, 2026 թվականին մասնակցեն ընտրություններին, կարող ա հաղթեն»,- հավելել է նա: