ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Դու էսօր ամենամեծ նախկինը դարձար»․ Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին
13:36, 27.05.2024 | mamul.am
2205 | 1

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա Եկեղեցու բակում ամփոփեց մինչև այս պահը իրականացված ակցիաները։ Անդրադառնալով ոստիկանների գործողություններչին ասաց, որ նրանք առավել ագրեսիվ պահվածք են ցուցաբերում երբ նկատում են, որ իրենց նկարահանում են։ «Հարձակվելով մարդկանց վրա հատուկ գործողություններ են անում, տո, ձյուն գա ձեր գլխին, ամոթ է, ամոթ։ Չեք կարողանալու կասեցնել, մենք հանդարտ անելու ենք այն, ինչի մասին դուք չգիտեք»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ նա ասաց․ «Էլի եմ ասում, տղաս, դու էսօր ամենամեծ նախկինը դարձար՝ ժողովրդի դեմ էդքան ոստիկան հանելու պատճառով նաև։ Էդ տղերքն էլ են մեղք, մինչև վերջ փչացրել եք նրանք»

«Դու էսօր ամենամեծ նախկինը դարձար»․ Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
19:18, 17.06.2024
966 | 0
դեպի վեր