ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
ԱԺ նիստը չկայացավ
19:18, 17.06.2024 | mamul.am
1792 | 0

Ինչպես հայտնել ենք, այսօր` 18:30-ին, խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով։ Նիստը, սակայն, չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց։

Նիստը կայանալու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն, սակայն իշխող մեծամասնությունը՝ ՔՊ խմբակցությունը, արտահերթ նիստին չներկայացավ։

Այնուամենայնիվ, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, գրանցումը պետք է շարունակվի․ ևս 4 ժամ կա՝ քվորում ապահովելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր