ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Առողջապահության նախարարությունն զգուշացնում է
18:06, 17.06.2024 | mamul.am
5596 | 0

Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 35-36°C է («Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ), ինչը նշանակում է` անհրաժեշտ է մեղմել բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա:

7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությունը պահպանելու համար.

1. Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-17:00-ի ընթացքում:

2. Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ:

3. Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:
4. Օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:

5. Խմել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ: Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած. այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել:

6. Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

7. Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը» :

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր