ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«5 իրավապաշտպանների նախաձեռնությունը» գիշերը Սարդարապատում իրականացնելու է հերթապահություն
23:18, 27.05.2024 | mamul.am
2145 | 0

5 իրավապաշտպանները, որոնք պայքարի սկզբից հանձն են առել քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրականացումը, գիշերը մնալու են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ հարկ եղած դեպքում այստեղ էլ իրականացնելու իրենց այդ հանձնառությունը։

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» ողջ գիշեր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում իրականացնելու է հերթապահություն»,- հայտարարել են նրանք։

Հիշեցնենք՝ Մայիսի 28-ի Անկախության տոնի խորհուրդն իմաստավորելով՝ պայքարին միացած քաղաքացիները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, գնացել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և ողջ գիշեր մնալու են այնտեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր