ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Աննա Հակոբյանի ու ՔՊ-ականների խրախճանքն այսօր՝ «Սև ու սպիտակ» խորագրում
00:48, 28.05.2024 | mamul.am
7172 | 1

«Սրբազան պայքար» թելեգրամյան էջը գրում է. «Օր ու գիշեր Սրբազան պայքարի մասնակիցներին բարոյականություն քարոզելով, թե՝ ինչպե՞ս եք երթերի ընթացքում երաժշտություն միացնում, երբ ջրհեղեղի հետևանքով զոհեր ունենք, ՔՊ-ականներն իրենք են խրախճանք կազմակերպում, որին մասնակցում է նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Այն էլ ինչ խորագրով՝ «Սև ու սպիտակ»։ Խրախճանքը տեղի է ունեցել այսօր ժամը 14։00-ին՝ Երևանի Տիչինայի փողոցում գտնվող սրահներից մեկում։

Թեև ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որպեսզի այս խրախճանքի մասին տեղեկություն չտարածվի, դրա մասնակիցներին ստիպելով ջնջել իրենց սոցիալական էջերից քեֆ-ուրախության կադրերը, այնուամենայնիվ, դա նրանց չի հաջողվել։

Ներկայացվող տեսանյութում հերթական անգամ լիուլի բացահայտվում է իշխանությունների իրական դեմքը»։

ՔՊ-ական Արփի Դավոյանի հնչեցրած մեղադրանքները
Ալեն Սիմոնյանի մայրը` խրախճանքի մասնակիցների ցանկում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր