ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Հուսով ենք՝ հայ-ադրբեջանական բանակցություններում տեղաշարժը կհանգեցնի խաղաղության պայմանագրի կնքման»․ Թուրքիայի ԱԱԽ
13:18, 29.05.2024 | mamul.am
1235 | 0

Թուրքիան հույս է հայտնում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական տեղաշարժը կհանգեցնի կողմերի միջև խաղաղության պայմանագրի կնքման։ Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը կայացել է Անկարայում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հաղորդում է ТАСС-ը։

«Մենք կրկին կողմերի միջև խաղաղ կարգավորման հույս ունենք և աջակցում ենք կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր