ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մեքսիկայում գնդակահարել են քաղաքապետի թեկնածուին
10:18, 30.05.2024 | mamul.am
2810 | 0

Մեքսիկայի Գերերո նահանգում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին սպանել են ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Սպանության պահը հայտնվել է սոցցանցերում։ Հարձակում գործած անձն ատրճանակով թիկունքից մոտեցել է թեկնածուին, որը շփվել է տեղի բնակիչների հետ, և 16 կրակոց արձակել։ Տեղական ՀԿ-ները պարզել են, որը Մեքսիկայում անցած ամառվանից ի վեր սպանվել է ընտրական գործընթացների հետ կապված 82 մարդ, որոնցից 34-ը՝ տարբեր պաշտոնների թեկնածուներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր