Ցուցարարները վրդովված են 1990-ականներից ի վեր Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից: Այս մասին գրում է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը X-ի իր միկրոբլոգում։ «Մինչ ՀՀ կառավարությունը պնդում է, թե հանուն խաղաղության Հայաստանի տարածքը զիջելու մասին որոշում է կայացրել, Լեմկինի ինստիտուտը տեսնում է այդ իրադարձություններից բխող վտանգը։ Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր մյուս երկրների կառավարություններին, զսպվածություն ցուցաբերել և հարգել իրենց անհամաձայնությունն արտահայտելու մարդկանց հիմնարար իրավունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |