ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՀՀ կառավարությանը կոչ ենք անում հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու իրավունքը»․ Լեմկինի ինստիտուտ
10:54, 03.06.2024 | mamul.am
1388 | 0

Ցուցարարները վրդովված են 1990-ականներից ի վեր Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից: Այս մասին գրում է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը X-ի իր միկրոբլոգում։

«Մինչ ՀՀ կառավարությունը պնդում է, թե հանուն խաղաղության Հայաստանի տարածքը զիջելու մասին որոշում է կայացրել, Լեմկինի ինստիտուտը տեսնում է այդ իրադարձություններից բխող վտանգը։

Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր մյուս երկրների կառավարություններին, զսպվածություն ցուցաբերել և հարգել իրենց անհամաձայնությունն արտահայտելու մարդկանց հիմնարար իրավունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր