ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ վիրավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ ABC News-ին տված հարցազրույցում Բայդենը Պուտինին «բռնապետ» է անվանել։ «Ես Պուտինին ճանաչում եմ ավելի քան 40 տարի։ 40 տարի նա ինձ անհանգստացնում է։ Նա անազնիվ մարդ է։ Նա բռնապետ է»,- ասել է Բայդենը։ Միաժամանակ, Բայդենը չի հստակեցրել՝ որտեղից է ճանաչում Ռուսաստանի նախագահին ավելի քան 4 տասնամյակ։ Ռուսական լրատվամիջոցները հիշեցրել են, որ Բայդենը մարտին Պուտինին «մսագործ» էր անվանել։ |