Իրանի նախագահական ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատար է առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Պեզեշկիանը։ 19 մլն քվեների (ընտրելու իրավունք ունեցող 61 մլն իրանցիներից ընտրության է գնացել 24 միլիոնը) հաշվարկից հետո, նա առաջ է անցել պահպանողական Սաիդ Ջալիլիից, այս մասին հայտնել է Իրանի ԿԸՀ-ն։ Եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չապահովի մեծամասնություն, հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլ: |