Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Սա չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, բայց մենք չենք կարող խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, քանի որ նրանց Սահմանադրությունում տարածքային պահանջներ կան»,- ասել է նա։ |