ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Թշնամու ԱԳ նախարարն ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի հետ խոսել է «ՀՀ Սահմանադրության փոփոխության» մասին
18:13, 28.06.2024 | mamul.am
1148 | 0

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները։

Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

Նշվել է, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Չնայած համաձայնագրի իրականացման զգալի առաջընթացին, ընդգծվել է «Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի փոփոխության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներից հրաժարվելու կարևորությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր