ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթվել է՝ հայտարարելով, որ «Իսրայելը չէր ծրագրում ներխուժել Ռուսաստան»։ Այս մասին նա ասել է ABC-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ նա (Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու) լսում է ինձ։ Նրանք դա չարեցին, նրանք չէին պատրաստվում գնալ Ռուսաստան, ամբողջ մասշտաբով ներխուժել Ռաֆահ»,- ասել է Բայդենը։ Մինչ այդ Բայդենը ենթադրել է, որ Նեթանյահուն, հնարավոր է, ձգձգում է պատերազմը Գազայում՝ իշխանության ղեկին մնալու համար։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ «պարզ չէ՝ արդյոք Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարել»։
|