«Չհաջողելու ճար չունենք, չհաջողելով՝ ամեն տարի պակասել ենք, Հայաստանը պակասել է ու հիմա էլ շարունակվում է»,-Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։
«Հեշտ չի լինի իշխանությանը հեռացնել, բայց մաքսիմալ օրինականության մեջ պետք է գործենք, հիմարություն կլինի մի դատարկ շիշ շպրտելու համար մեկ-երկու ամիս նստել։ Սրբազանը ամեն անգամ շեշտում է, որ սադրիչները այս շարժման հետ կապ չունեն։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ սա երկար պայքար է, ամեն ինչ պետք է անել, որ օրինակելի վարքով մնան շարքերում»,- ասաց նա։