ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«ԱԺ-ի շենքը պաշտպանելու համար կան բոլոր միջոցները». Անդրանիկ Քոչարյան
18:38, 11.06.2024 | mamul.am
1812 | 0

«Այսօր Գառնիկ Դանիելյանը, որի ազնվությանը ես կարող է` չկասկածեմ՝ մանդատ դնելու հարցում, որովհետև ինքը միակն է, որ կդնի, նայում է ոստիկաններին ու ասում՝ ինչ պատրաստված տղաներ են, պետք է սահմանը պաշտպանեն։

Սահմանը պաշտպանում են սահմանապահները, ոստիկանությունը պետք է ներքին կարգուկանոնին հետևի, բայց մի բան էլ ասեմ՝ շենքում, բացի արտաքին պաշտպանությունից, կա նաև ներքին պաշտպանություն՝ ՊՊԾ-ն, դուք դա անտեսել եք։ Ես մի անգամ ասել եմ, որ պետական շենքերը պետք պահպանվեն, որովհետև եթե շենքերը չեն պաշտպանվելու, պետությունը իր դռները պետք է փակի։

Եվ դա թիրախավորեցին, որ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ժողովրդի վրա կկրակեն։ Ժողովրդին պետք է այդ սահմաններին չտանեք, եթե տարաք, ապա, անպայման, շենքը պետք է պաշտպանվի ու պաշտպանվելու համար կան բոլոր միջոցները: Կոչ եմ անում մեր ժողովրդին` վաղվա այդ արկածախնիր որոշումը եթե կայացնեն, հեռու մնացեք, նրանցից շատերը պաշտպանված են մանդատներով, իսկ դուք պաշտպանված չեք լինելու: Հեռու մնացեք, որովհետև դրանով դուք քայլ եք անում դեպի մեր պետության ոչնչացում»,- ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր