ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Երբ բեմ բարձրացրին Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին, ստի շառավիղն արդեն իսկ պարզ էր». Բագրատ Սրբազան
23:06, 11.06.2024 | mamul.am
2034 | 0

«Գիտեք, երբ էդ մարդիկ գալիս էին, այդ շարժումների ժամանակ մեր հերոս տղայի` Ռոբերտ Աբաջյանի ֆեյք, կեղծ պապին ներկայացրին: Եվ դա ուղղակիորեն արտահայտում էր, այն ամբողջ ստի ու կեղծիքի շառավիղը, որ պիտի մինչև այսօր ձգվեր: Եվ դա, այդ ֆեյքը, ծախվեց ժողովրդի վրա: Մինչև հիմա ներողություն էլ չեն խնդրել»,- այսօր Բաղրամյան պողոտայում հիշեց Բագրատ Սրբազանը ու ներկայացրեց հերոսաբար զոհված Տարոն Սիմոնյանի եղբորը` Հարությունին: Վերջինս իր հետ բերել էր ամենաթանկ հուշն իր եղբորից` այն խաչը, որը նրա վրա է եղել իր հերոսական մահվան պահին: Եղբոր խնդրանքով Սրբազանն օրհնեց այդ խաչը:

«Երբ բեմ բարձրացրին Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին, ստի շառավիղն արդեն իսկ պարզ էր». Բագրատ Սրբազան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր