ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ՍԴ-ն վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ
23:48, 11.06.2024 | mamul.am
2380 | 0

Սահմանադրական դատարանը մեկ ամիս առաջ վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով:

«Դատարանի դիմումն այժմ դատաքննության փուլում է, հաջորդ նիստը հուլիսի 22-ին է»,- «Լուրեր»-ին տեղեկացրել են ՍԴ-ի հանրային կապերի բաժնից:

Դիմումը քննվում է գրավոր կարգով:

Դիմումի հիմքը 1998-ին ընդունված, այժմ՝ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր