ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ»․ Վարդան Բալյան
19:00, 27.06.2024 | mamul.am
1847 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը հարևան Իրանում նախագահական ընտրություններ են: Ամենայն հավանականությամբ Իսլամական հանրապետության նախագահը, սակայն, կընտրվի երկրորդ փուլով, որ տեղի կունենա հուլիսի 5-ին: Պատճառը պահպանողականների ճամբարը ներկայացնող երկու հիմնական թեկնածուների՝ իրանական խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆի և Ռահբարի թեկնածուի համարում ունեցող Սայիդ Ջալիլիի բավականին սուր մրցակցությունն է: Ինտրիգը կայանում է նրանում, որ պահպանողականների ճամբարում դիտարկվող անհամաձայնությունների ֆոնին բարեփոխական թեկնածու Մասուդ Փեզեշկյանը, ըստ էության, հաջողացրեց ստանալ բարեփոխականների առանցքային առաջնորդների աջակցությունը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանել են նախկին նախագահ Խաթամին, Ռոուհանիի կառավարության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, իսկ երեկ հեռուսատաուղերձով ի աջակցություն Փեզեշքյանի հանդես եկավ Հասան Ռոուհանին: Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ երկրորդ փուլ պահպանողական թեկնածուի հետ կարող է դուրս գալ հենց Փեզեշքյանը: Բոլոր դեպքերում այս նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ ինչպես ներքաղաքական-իշխանական, այնպես էլ արտաքին քաղաքական վերադասավորումների տեսանկյունից: Ու կանխատեսվող զարգացումները պահպանողական կամ բարփոխական նախագահի ընտրության պարագաներում միանշանակ դառնալու են նաև Իրանի տարածաշրջանային և հայաստանյան քաղաքականության վերակառուցման մեկնակետ»։

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր