ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանն ԱԺ է եկել լուսաբացին». Գառնիկ Դանիելյան
13:00, 12.06.2024 | mamul.am
2308 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, իր տեղեկություններով, Փաշինյանն ԱԺ է եկել լուսաբացին և ամբողջ օրը պետք է անցկացնի խորհրդարանում: Ուժեղացված ծառայություն է իրականացվում շենքում: «Էս մարդը վախերի մեջ է ապրում, որովհետև էն, ինչ կատարվում է ՀՀ-ի հետ ու էն, ինչ պլանավորում են անել, երկրի համար ճակատագրական է: Հասկանում է, որ ժողովրդի համբերության բաժակը լցվում է. մեծաթիվ հայրենակիցները, որոնք մասնակցում են բողոքի ակցիաներին, ցույց են տալիս, որ հաշտ չեն հրամցվողի հետ: Մենք պատրաստ չենք մեր հայրենիքը հանձնել, ուստի պայքարելու ենք ու հասնենք մեր նպատակներին»,- ասաց Դանիելյանը:

Ուղիղ միացում՝ Բաղրամյան պողոտայից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր