ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Ընկե՛ր Բագրատ, զիբիլի ամաններ տանել-բերելով Փաշինյանի հրաժարական չի լինի. գործողության կոչ է անհրաժեշտ». Վարդան Ղուկասյան
13:48, 12.06.2024 | mamul.am
7230 | 1

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է այսօր՝ ժամը 15:00-ին ԱԺ-ի մոտ սպասվող սպասվող մեծ հավաքին: «Զիբիլի ամաններ տանել-բերելով, նստարաններ դնելով, ճամփա փակելով՝ Փաշինյանի հրաժարական չի լինի: Հրաժարականը կարող էինք ապրել, եթե մայիսի 9-ին ընկեր Բագրատը 50-60 հազարանոց հրապարակին չասեր՝ գնացեք տներով: Ընկե՛ր Բագրատ, եթե դու վախենում ես, հուշտ ես լինում ռադիկալ կոչերից, էկրանի վրա հայտնվում ա Վարդան Ղուկասյանը, ասում ես՝ լսենք Ղուկասյանին: Էդ օրը եթեր էի մտնում, ասում՝ Բագրատ Սրբազա՛ն, առաջարկում եմ ժողովրդին Նալբանդյանով առաջնորդել դեպի ՆԳՆ, ճամփին ինչքան պետական կառույց կա՝ գրոհել ու մարդիկ գրոհում էին... 48 ժամ հետո չէր լինի ո՛չ Նիկոլ, ո՛չ Ալեն, ո՛չ նախկին, բայց չարեց ընկեր Բգոն, 60 հազար հոգու ուղարկեց տներով»,- հայտարարեց Ղուկասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր