«Հասարակական կարգն ենք պահում, ծառայություն ենք իրականացնում ամբողջ տարածքում: Թողեք աշխատենք, էլ ոչ մի հարցի չեմ պատասխանում, բավարարվեք այսքանով: Գաղտնի բան ունեմ իմ տեղակալների հետ խոսելու, խանգարում եք»,- Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր, տեխնիկա կենտրոնացրել հավաքի վայրում: |