ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Եթե ժամանակին օպերատիվ վիճակը ճիշտ գնահատվեր, «Հոկտեմբերի 27» երևի չլիներ»․ Արմեն Խաչատրյան
14:30, 12.06.2024 | mamul.am
1208 | 1

«Եթե Նիկոլ Փաշինյանն Աժ-ում չլիներ, դրսում այսքան ոստիկանական ուժեր կլինեի՞ն»,- հարցրեց լրագրողը՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին․ «Կարծում եմ՝ այո, բայց չգիտեմ՝ ինչ օպերատիվ վերլուծության հիման վրա են այդպես արել։ Ստեղ ոչ վարչապետն ա ասում՝ ինչ միջոցներ կիրառեն, ոչ էլ այդ պատասխանատվությունը ՆԳՆ-ի վրա է, որը, գնահատելով իրավիճակը, ձեռնարկում է համարժեք քայլեր։ Ուրեմն կան տվյալներ, կասկածներ, որ կարող են սադրանքներ լինեն, այդքան մարդ մի տեղ հավաքվելը ռիսկային է»,- Արմեն Խաչատրյանը՝ նկատի ունենալով ԱԺ շենքի մոտ սպասվող հավաքը։
«Նիկոլ Փաշինյանի անվտագությունը ապահովում է պետական պահպանության ծառայությունը, իսկ ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը։ Եթե ոստիկանոթյան մասին շատ եք մտածում, հավաքները մի քիչ քիչ արեք, էդ մարդիկ գնան, իրենց հանցագործներով զբաղվեն»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ եթե ժամանակին օպերատիվ իրավիճակը ճիշտ գնահատվեր, «Հոկտեմբերի 27» երևի չլիներ։

«Եթե ժամանակին օպերատիվ վիճակը ճիշտ գնահատվեր, «Հոկտեմբերի 27» երևի չլիներ»․ Արմեն Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր