ԱԺ-ում վարչապետը կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ: Հարցերը վերաբերել են շարժմանն ու իր հրաժարականի պահանջին: «Տասնյակ անգամ ասել եմ՝ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն»,- ասել է Փաշինյանը: Հարցին՝ եթե մտահոգություններ չունեք, ոստիկանական նման ուժեր ինչո՞ւ են կենտրոնացվել, ասել է. «ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները»: |