«Աբրահամ Գասպարյանը ձեզ ի՞նչ է արել, որ գողացել, տարել եք, ձեր իսկ ասելով` «բերման եք ենթարկել»: 42 հոգի Պռոշյանից էին տարել, հիմա չգիտեմ էլ, որքանով է այդ թիվն ավելացել: Աբրահամն իմ կողքին էր, չկա»,- ԱԺ-ի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը` ևս մեկ անգամ խստիվ պատվիրելով որևէ առարկա չնետել, ովքեր նետել ու ու նետում են, ներդրված մարդիկ են: «Ոստիկանության կողմից էլ շշեր, վահաններ են նետվում այս կողմ, հայհոյանքներ են տալիս: Մեր աղջիկներից 2-ը ու մի տղամարդ հիմա հիվանդանոցում են»,- հավելեց նա: |