Քաղաքագետ Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Բելառուսում ՀՀ դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում հայտարարել է, որ Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններից հետո ինքն ու ՀՀ որեւէ այլ պաշտոնյա այլեւս չի մեկնի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է: Այս իրավիճակը հիշեցնում է «քշի Թուրքիա» հայտնի անեկդոտը: Ինչու՞ հիմա, մեկ ամիս անց: Արդյո՞ք Հայաստանի այս «քշի Բելառուս» որոշումը պայմանավորված է Ջեյմս Օ Բրայանի այցով, որը Հայաստանում էր հունիսի 10-12-ը: |