ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման». Վահագն Խաչատուրյան
15:00, 13.06.2024 | mamul.am
2107 | 2

«Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման` մեր ձեռքով կառուցված»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանազատված հատվածին։ «Այժմ փշալարեր են, հիմա մենք այն ավելի բարեկարգ կդարձնենք։ Այժմ մեր սահմանապահները կանգնած են, նրանց դիմաց` ավելի հեռու` հեռադիտակով տեսանելի հատվածում, կանգնած են ադրբեջանցի սահմանապահները։ Մեքենաներ են երթևեկում։ Անցել եմ գյուղերով և տեսել եմ, որ նոր, շրջանցող ճանապարհ են կառուցում, որպեսզի մեր քաղաքացիների համար անվտանգ լինի»,–ասել է նա՝ կարևորելով այն հանգամանքը, որ այդկերպ մարդիկ զգում են իշխանության աջակցությունը, զգում են, որ մենակ չեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր