ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +17 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Երեկ ստախոսն ասում էր՝ «իմ մեղքն է, որ 2018-ին չեմ ասել, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում»»․ Սրբազան
20:30, 13.06.2024 | mamul.am
1412 | 0

«Էս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ էլ հայրենիք, ոչ մի բան չունեն։ Ունեն փող, փողի տենչ, աթոռ ու վերջ։ Իրենց համար ինչ արժեք ունի՝ եկեղեցի, Հայոց հայրապետ, հայրենիք, պետություն։ Չեք նկատո՞ւմ՝ ինչ վիճակում են, չեք լսո՞ւմ դրանց խոսելաձևը»,- արձագանքելով իշխանականների ու մասնավորապես Փաշինյանի հայտարարություններին՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։

Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր․ «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»։

«Ա՛յ ստախոս, 2018-ին չես ասել, տարել ես, մարդկանց կոտորել, ջարդուփշուր ես արել։ Ուրեմն մտքիդ մեջ իմացել ես, որ այդպես է, թեկուզ այդպես չէր․․․ միտումնավոր մարդկանց կոտորել ես»,- նշել է Բագրատ Սրբազանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր