ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Իշխանությունը սաստկացրել է Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ամոթալի արշավը»․ Թաթոյան
23:06, 13.06.2024 | mamul.am
3680 | 0

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․ «Երեկվանից սկսած՝ հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամոթալի արշավը։ Ակնհայտ է, որ այն ընթանում է քաղաքական իշխանության բարձրագույն կազմի հրահանգով ու համակարգմամբ։
Երեկվա տեղի ունեցածը պատրվակ օգտագործելով՝ փորձ է արվում պատասխանատվությունը կեղծիքներով ու վիրավորանքներով վերագրել Գարեգին Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց և մյուս հոգևորականներին ու Մայր Աթոռին առհասարակ։ Մայր Աթոռն Սուրբ Էջմիածնի [այդ թվում՝ այսօրվա] բազմաթիվ հայտարարություններով է հերքվում, որ իշխանության այս քարոզն իրականության հետ կապ չունի։
Այն, որ Մայր Աթոռի վարկաբեկման համար իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում, ապացուցվում է Սարդարապատում Վեհափառ Հայրապետի մուտքի խոչընդոտների ու հոգոևորականների նկատմամբ բռնության, եկեղեցականների նկատմամբ անհանդուրժողականության խոսքի, քաղաքական որոշման հարկելու ու այլ ձևերով հետապնդման սպառնալիքների և այլ դեպքերով։
Նման դատապարտելի պահվածքը պառակտում է մեր հասարակությունը, Սփյուռքը, հրահրում է ներքին թշնամանք ու թուլացնում պետականությունը, որը հարիր չէ առհասարակ որևէ իշխանության։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի ազգային եկեղեցու կարգավիճակ ու սահմանադրական ամրագրում։ Այն մշտապես մեծագույն դեր է ունեցել մեր պատմության, ինքնության, պետականության և համերաշխության ապահովման հարցում»։

Աղբյուրը` Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր