ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Արտաքին քաղաքականության մեջ չկա «նեղանալ» կատեգորիա». Վահե Դավթյան
00:06, 14.06.2024 | mamul.am
1047 | 0

Էներգետիկ անվտանգության փորձագետ, ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը վերածվել է հակապետության։
Բելառուսի վերաբերյալ արված հայտարարությունը դրա վառ դրսևորումներից է։
Բնավ, Մինսկին շատ հարցեր կան։
Սակայն յուրաքանչյուր պրոֆեսիոնալ միջազգայնագետի հայտնի է, որ արտաքին քաղաքականության մեջ չկա «նեղանալ» կատեգորիա։ Պետք է աշխատել այնպես, որպեսզի յուրաքանչյուր հարց լուծվի առնվազն քո շահերը ի նկատի ունենալով։ Դրա համար գոյություն ունի դիվանագիտական կորպուս, որի խնդիրը ոչ թե արտերկրում հովանալն է, այլ համակարգված ու մեթոդական աշխատանք կատարելը։
Թեև դա հնարավոր կլիներ երկու պայմանի ապահովման դեպքում.
1. Արտաքին ու անվտանգային քաղաքականության ռազմավարության առկայություն։
2. Դիվանագիտական համակարգում մասնագիտական դպրոցի պահպանում։
Ակնհայտ է, որ երկու դեպքերում էլ ունենք սնանկ կարգավիճակ»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր