Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ առաջնորդ է սրբազանը, թե վատ, նրա հետևից երկու ականջ է երևում, թե տասներկու, ռուսական շպիոն է, թե կանադական, գնաց ու էլ չի գալու, թե էլի է գալու, կարճ ասած` ինչ էլ լինի կամ չլինի, իր հաջող կամ անհաջող գործունեությամբ արդեն իսկ ապացուցեց մի բան, որ արդեն վաղուց շատերն էին հասկացել. «մեծարգո» պատուհասը սեփական աթոռը պահելու համար պատրաստ է մեկը` չէ, մի քանի տասնյակ Մարտի 1 անել` առանց երկմտելու։ Ավելի՛ դաժանորեն, ավելի՛ սառնասրտորեն, ավելի լկտիաբար, ավելի ճիվաղային ծամածռություններով։ Ռոբը, ի դեպ, միայն ծնոտն էր ծռմռում։ |