Ինչպիսի՞ դիվանագիտական քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Ալիևի տևական պահանջների շղթան կտրվի, գուցե Ադրբեջանի հռետորաբանությունը ուղիղ երկխոսության հետևանք է, ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցրեց լրագրողը ՔՊ խմբակցության ներկայացուցիչներին։ Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին ասաց․ «Առանց ուղիղ երկխոսության էլ Ադրբեջանը նույն հռետորաբանությունը ուներ։ Ադրբեջանի նախագահը չի կարող պահանջներ ձևակերպել, այն, որ նա իր հարցազրույցում որոշակի մտքեր է ձևակերպում չպետք է հայկական տիրույթում որպես պահանջ ներկայացվի»։ |