ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չեղարկել Ուկրաինայի հետ անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագիրը, որը նախօրեին ստորագրել են Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը, գրում է The Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին: «Թրամփը կամ ցանկացած այլ ապագա նախագահ կարող է դուրս գալ իրավաբանորեն պարտադիր համաձայնագրից, քանի որ այն չի վավերացվի Քոնգրեսի կողմից»,- նշել են բարձրաստիճան պաշտոնյաները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վաշինգթոնն ու Ուկրաինան 10 տարի ժամկետով անվտանգության շուրջ համաձայնագիր են կքնել։ |