ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Առանց անհրաժեշտ բուժօգնության՝ տեղափոխել էին ՁՊՎ»․ Գեղամ Մանուկյանը՝ Բաղրամյանից ձերբակալվածի մասին
14:48, 14.06.2024 | mamul.am
1395 | 0

ԱԺ «Հասատան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է ոստիկանության բռնությունների և Բաղրամյանից ձերբակալված քաղաքացիների մասին։ Նրա խոսքով բոլոր այն ձերբակալվածները, որոնք առավել ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, ակնհայտորեն տեղափոխվել են Երևանից հեռու ՁՊՎ-ներ։ Պատգամավորը Եղվարդի ՁՊՎ-ում պարզել է, որ այնտեղի ձերբակալվածներից մեկը՝ Ավետիսյան Կարմենը լուրջ վնասվածքներ ունի։ «Կողոսկրերի կոտրվածքի կասկած կա, իսկ բերանի խոռոչից պարբերաբար արնահոսություն է նկատվում։ Իրավապահները հարկ չէին համարել քաղաքացու անհրաժեշտ բուժօգնություն ստանալը և Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից և հարցազրույց տալուց հետո նրան առանց անհրաժեշտ բուժօգնություն ստանալու տեղափոխել էին Նաիրիի ՁՊՎ»,-Մանուկյանը։ Նրա պահանջով Կարմեն Ավետիսյանը շտապօգնության բժիկների կողմից հետազոտվելուց անմիջապես հետո տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։
«Լուսանկարում երևում է, թե ինչպես է ՀՀ ոստիկանության վերնախավը հարձակվել այսօր հիվանդանոց տեղափոխված Կարմեն Ավետիսյանի վրա»․-գրել է Գեղամ Մանուկյանը։

«Թե ինչպես է ՀՀ ոստիկանության վերնախավը հարձակվել Կարմեն Ավետիսյանի վրա»․ Մանուկյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր