Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության մասին։ Նրա խոսքով՝ Զելենսկու լեգիտիմությունը «հնարավոր չէ վերականգնել ոչ մի հնարքով»։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինայում իշխանության միակ լեգիտիմ մարմինն այսօր մնում է միայն Գերագույն ռադան։ «Ուկրաինայում նախագահական ընտրությունների չեղարկումը ներկայացում էր։ Ուկրաինայի պատմության ներկայիս ողբերգական էջը սկսվել է իշխանության ուժային զավթմամբ՝ 2014թ․ հակասահմանադրական հեղաշրջմամբ։ Եվ այժմ Ուկրաինայում իշխանությունը կրկին, ինչպես 2014թ․, բռնազավթված է և պահվում է անօրինական ճանապարհով»,- ռուսական լրատվամիջոցները մեջբերում են Պուտինի խոսքը։ |