ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Facebook-ն ինտերակտիվ սոցիալիզացիան փոխարինում է ուղղակի զբաղեցնող ֆունկցիաներով». Վահրամ Մարտիրոսյան
02:06, 20.06.2024 | mamul.am
1109 | 0

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Facebook-ը գնալով ավելի ու ավելի է առաջնահերթություն տալիս արտաքին կոնտենտին։ Այսինքն, ընկերների փոստերի փոխարեն սկսել ենք ավելի շատ տեսնել մեր հետ կապ չունեցող տեքստեր, նկարներ ու տեսանյութեր։
Սա նշանակում է, որ Facebook-ն ինտերակտիվ սոցիալիզացիան փոխարինում է ուղղակի զբաղեցնող ֆունկցիաներով։ TikTok-ը Facebook-ից տարբերվում էր հենց նրանով, որ TikTok-ը զբաղեցնող էր, իսկ Facebook-ը՝ սոցիալիզացնող։ Բայց հիմա Facebook-ը գնում է դեպի TikTok։
Վերջին տարիներին արագ աճող ֆրանսիական ստարտափ կար՝ BeReal, որը ստեղծված էր Instagram-ի հետ մրցակցելու համար։ BeReal-ի տարբերությունը նրանում էր, որ թույլ չէր տալիս բլոգինգը և ֆիլտրերի միջոցով կեղծ կերպարների ստեղծումը, ուներ ֆիչերներ, որոնք օգտատերերին հրում էին դեպի իրականություն։ BeReal-ը գլոբալ աճում էր, մինչև հիմնադիրները չսկսեցին մեկը մյուսի հետևից կոպիտ սխալներ թույլ տալը։ Արդյունքում անցած շաբաթ մի կերպ փրկվելով ամբողջական սնանկացումից, BeReal-ը վաճառվեց ֆրանսիական մեկ այլ կորպորացիայի։
Ասածս ինչ է՝ իրական-վիրտուալ հատման շատ խնդիրներ դեռ լուծված չեն, և ապագայում նոր տեսակով ու լուծումներով սոցիալական ցանցերի ենք ականատես լինելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր