ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+29 °C
55 ցմահ ազատազրկում` ***-ակումբում սպանությունների համար
22:30, 19.06.2024 | mamul.am
4264 | 0

2022 թվականին Քոլորադո Սփրինգսում սեռական փոքրամասնությունների ակումբում հինգ մարդու սպանության գործով դատավարության ժամանակ Դենվերի դաշնային դատավորը մեղադրյալ Անդերսոն Լի Օլդրիչին դատապարտել է 55 ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
24-ամյա Օլդրիչն, ով իրեն համարում է ոչ բինար անձ, իրեն մեղավոր է ճանաչել 74 մեղադրանքներից յուրաքանչյուրում, ներառյալ` ատելության և զենքի հետ կապված հանցագործությունները: Մեղադրող կողմի հետ գործարքը թույլ է տվել հանցագործին խուսափել մահապատժից, նշում է լրատվամիջոցը։

Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը բազմաթիվ հոգեկան վնասվածքներ է ստացել, որոնք նպաստել են հանցագործության կատարմանը, սակայն դա չի բացատրել և չի հիմնավորել։ Բացի այդ, նրա խոսքով, դեր են խաղացել թմրանյութերը, ծայրահեղականությունը համացանցում և զենքի առկայությունը:

2022 թվականի նոյեմբերին Քոլորադո Սփրինգսում LGBT Club Q գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 22-40 տարեկան 5 մարդ, ևս 20-ը վիրավորվել են։ Ժամանած ոստիկանները տեղում բերման են ենթարկել կրակողին։

2022 թվականի նոյեմբերին Քոլորադո Սփրինգսում LGBT Club Q գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 5 մարդ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր