Բելառուսի Ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան աջակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, որ այլևս երբեք չի մեկնի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն մնում է իշխանության ղեկին: Նա իրավացի է․ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, ինչպես դավաճանեց Ուկրաինային։ Աշխարհին պետք է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, այլ ոչ թե որպես նենգ բռնապետ»,- գրել է Տիխանովսկայան X-ի իր միկրոբլոգում։ |