ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Փաշինյանը խոշտանգումների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում է». Տիգրան Աբրահամյան
02:06, 15.06.2024 | mamul.am
1811 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Օրվա ընթացքում այցելել եմ ձերբակալվածների պահման վայրեր` տեսակցել փաշինյանական իշխանության սադրած բախումների հետևանքով ձերբակալված շուրջ 2 տասնյակ քաղաքացիների:

Նրանց հիմնական մասը ոստիկանության առանձին խմբերի, ծառայողների խոշտանգումների հետևանքով տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել:

Տպավորություն ունեմ, որ Փաշինյանն ինքը խոշտանգումների և մարդկանց արժանապատվությունը տրորող անձանց հանցավոր խումբ է ձևավորել և անձամբ կառավարում է, ովքեր ուղիղ իր ցուցումներն ու ցանկություններն են կատարում:

Իհարկե, կան մարդիկ, ովքեր զուգահեռ նշում են, որ հանդիպել են նաև ոստիկանների, ովքեր փորձել են ծեծուջարդը կանխել, սակայն ակնհայտորեն դա նրանց չի հաջողվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր