ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+32 °C
27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն և 2 անձ 8 մլն են վճարել ու ազատվել զինծառայությունից. «Ժողովուրդ»
09:36, 15.06.2024 | mamul.am
2940 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի համաձայն՝ որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, և կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։
Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվելու քրեական հետապնդումից և անցնելու զինվորական ծառայության ստորև նշված եղանակներով.
1) 24 ամիս ժամկետով

2) 12 ամիս ժամկետով և 2,5 մլն դրամ պետբյուջե վճարելով
3) 6 ամիս ժամկետով և 5 մլն դրամ պետբյուջե վճարելով

4) 1 ամիս ժամկետով և 10 մլն դրամ պետբյուջե վճարելով

5) զինվորական ծառայության փոխարեն՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելով:
Դիմել էինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու համար, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ և վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։ Պաշտպանության նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը։

«ՀՀ պաշտպանության նախարարին զորակոչային համալրման ծառայությունում առկա տվյալներով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո՝ սույն թվականի ապրիլի 30-ի դրությամբ, օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 15 մլն ՀՀ դրամ է վճարել 27 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած 22 քաղաքացի։ Նման կարգավիճակ ունեցող ևս 2 քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվել 8 մլն ՀՀ դրամ՝ մեկ ամիս ժամկետով, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու պայմանով»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր