«Մեր տանը էս վեց տարի ա՝ անընդհատ ինչ-որ բաներ են փնտրում, ընտանիքի անդամների հեռախոսները, համակարգիչն են տարել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր տանը իրականացված խուզարկությանը՝ ասել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ «Պայքարելու ենք մինչև վերջ, կալանավորումներով մեզ չեն կանգնեցնելու»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր էջում գրել էր․ «Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տերոռի նոր ալիք՝ ՀՅԴ-ի դեմ:
Նախ կուսակցության գլխավոր գրասենյակ ներխուժման փորձը, հետո կուսակցության ղեկավար մարմնի նախագահի վրա հարձակումն ու խոշտանգման փորձը, երեկվանից մարզային գրասենյակների խուզարկությունն ու մեկ տասնյակ մարդկանց, այդ թվում կանանց ձերբակալությունը:
Այսօր շարունակվող խուզարկությունները այդ թվում կուսակցության ղեկավար մարմնի անդամի տանը, ընտանիքի անդամների ահաբեկումը, նրանց պատկանող գույքի առգրավումը:
Բայց մեկ է` ոչ Աբդուլ Համիդից, ոչ երիտթուրքերից, ոչ բոլշևիկներից, որ ՀՀՇ-ից ուժեղ դեմքեր չեք տղաներ ու աղջիկներ, նայեք ուր են հիմա իրենք ու ուր է Դաշնակցությունը»։